Երբ մի шնգամ սիրտu բшցեցի մшյրիկիս առшջ, шհա թե նш ինձ ինչ шսաց

Դրախտը մի փնտրեք շատ հեռու մեզանից յուրաքանչյուրը ունի իր դրախտը, դա մեր մայրիկի գիրկն է:

Ես մի անգամ մայրիկիս  առաջ սիրտս բացեցի և ասացի, որ դժվարություններ շատ կան իմ կյանքում, որ ամեն ինչ հարթ ու սահուն չի ընթանում և նա ինձ այսպես պատասխանեց.

— Ես քո կյանքի բոլոր մանրամասները չգիտեմ,  բայց կարող եմ քեզ օգնել դռան միջոցով:    Քո կյանքում ամեն ինչ կարող է պատահել, բացի մի բանից, որ ես քո առաջ չբացեմ դուռը,  շատ դռներ կարող են փակվել քո առաջ, բայց ոչ այս մեկը,  ամեն պահի, երբ  հոգնած կլինես, երբ կորոշես թողնել ամեն ինչ ետևում, երբ հիվանդ կլինես, երբ կհիասթափվես, երբ կկորցնես կամ կգտնես  երբ չես իմանա ուր գնալ, հիշիր իմ դուռը միշտ բաց է քո առաջ:

Երբ ոչ ոք չի ցանկանա լսել քեզ, ես պատրաստ եմ լսել քո անուշ ձայնը ամեն րոպե, ամեն վայրկյան:

Ես խոստանում եմ, հարցեր չեմ տա, բայց մի բան հաստատ խոստանում եմ. փափուկ անկողին, համեղ ու տաք սնունդ, խաղաղություն հոգուդ համար:

Հիշիր, իմ դուռը միշտ բաց է քեզ համար:

Սա չէ՞ արդյոք դրախտը, կա դրանից ավելի լավ զգացողություն, երբ մայրիկի կողքին ես, մայրիկի գրկում ես:

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՄԱՄ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*