ԱԺ պшտգամավոր Արшմ Խաչшտրյանը՝ ՀՀ քաղшքացիների վրա կրшկելու hրամանը չկшտարելու եւ իրեն դшնակահարելու մաuին

Լոռու նախկին փոխմարզպետ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանը հաստատում է՝ 2008-ի Մարտի 1-ին, արտակարգ դրության ռեժիմ հաստատելուց առաջ, զորք է դուրս բերվել ժողովրդի դեմ. «Մարտի 1-ի օրը, ժամը 2-3-ի սահմաններում մեր գումարտակը մշտական տեղակայման վայրից դուրս է բերվել տեխնիկայով ու անձնակազմով եւ Վանաձորից ուղեւորվել Երեւան: Տեղակայվել ենք Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում, իսկ հաջորդ օրը մեր գումարտակը ծառայության է անցել ձկան խանութի մոտ: Ես այդ ժամանակ գումարտակի շտաբի պետն էի, բայց քանի որ գումարտակի հրամանատարը արձակուրդի մեջ էր, ես գումարտակի հրամանատարի պաշտոնակատարն էի»,-ասաց Արամ Խաչատրյանը:

Նախկին զինծառայողն ու ներկայիս ԱԺ պատգամավորն ասում է, որ իրեն զինծառայությունից ազատեցին, քանի որ չկատարեց իշխանության կողմից իրենց տրված՝ ժողովրդի վրա կրակելու հրամանը. «1 տարի անց առանց որեւէ պատճառաբանության ինձ ազատեցին, ինձ իմ զինակից ընկերներն են տեղեկացրել, որ ազատվել եմ ծառայությունից: 3 որոշում կար վրաս՝ բանակից հեռացնել, մյուսը՝ կոչումից զրկել՝ մայորից իջեցնելով կապիտանի, 3-րդը՝ փոխհատուցել ծառայած տարիների համար: Ես դիմեցի վարչական դատարան, կոչումս վերականգնեցի, դատարանը բեկանեց նաեւ իմ կողմից փոխհատուցում վճարելու որոշումը, իսկ բանակից հեռացնելը լղոզեցին, անցավ գնաց, ես էլ անիմաստ համարեցի դա վիճարկել ու վերականգնվել ծառայության»: Արամ Խաչատրյանն այդ ժամանակ 14 տարվա զինծառայող էր:

Նրա խոսքով՝ այս մասին բազմիցս է բարձրաձայնվել. «2012թ-ին Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների, 2016թ-ի ընտրությունների ժամանակ է խոսվել, Նիկոլ Փաշինյանն էլ այն ժամանակ մարզային հեռուստաընկերության եթերից հայտարարեց, որ թե՛ ես ու թե՛ իմ գումարտակը չեն կրակել ժողովրդի վրա»,-ասաց նա՝ մեկնաբանելով այն լուրերը, թե ինչու այս մասին ինքը ժամանակին չի բարձրաձայնել. «Որոշ մարդիկ փորձում են ինչ-որ մանիպուլիացաներ անել՝ մեկնաբանելով այս ամենը, նշում են, թե ես ասում եմ, որ զորքը չի կրակել, ոչ, ես ասում եմ, որ կոնկրետ ես ու իմ գումարտակի տղաները չենք կրակել քաղաքացիների վրա, ու ես հպարտ եմ, որ իմ տղաները չեն կրակել: Ես շատ լավ գիտակցել եմ հրաման չկատարելու հետեւանքները, որ լուրջ սպառնալիք էր իմ անձի ու կարիերայի վրա, բայց…»:

Մեկնաբանելով այն լուրերը, թե ծառայության ընթացքում իրեն դանակահարել են ու ավելի ուշ հեռացվել է զինվորական ծառայությունից, Խաչատրյանն ասաց. «Ես դանակահարվել եմ 2006թ-ին, իսկ աշխատանքից ազատվել եմ 2009-ին: Դանակահարության օրը ես ընդմիջման էի գնում, տեսա զորամասի անցակետի մոտ քաղաքացիական անձինք ու զինվորականներ են վիճում, կանգնեցի ու իջա մեքենայից, որ բաժանեմ, ու այդ պահին պատահաբար ինձ դանակով հարվածեցին, դա ոչ ծառայության, ոչ էլ իմ անձի հետ էր կապված… դա պատահականություն էր»:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*